Այսօր Հայաստանի առաջընթացի թիվ մեկ խոչընդոտները կաշառակերությունն ու կոռուպցիան են։ ՀՀԿ հիմնադրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը։«Դրանց պատճառների և նախադրյալների մասին կարելի է ժամերով խոսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց հաղթահարումն է: Կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց: Իհարկե ոչ ամբողջությամբ, բայց կաշառակերությունն ու կոռուպցիան հասցվեցին այնպիսի նվազագույնի, որ ժողովուրդը սկսեց հավատալ պետական չինովնիկներին, ոստիկաններին ու դատավորներին: Սա հեքիաթ չէ, սա իրականություն է: Սա մեր վաղվա իրականությունն է: Այդ վաղը մենք պետք է մոտեցնենք մեր ուժերի ողջ լարումով: Մենք հպարտանում ենք մեր հայրենակիցներով, որոնք օրինապահ և օրինապաշտ են արտերկրում: Ես համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կհպարտանանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինապահությամբ: Մեր քաղաքացիները հարգում են օրենքը, երբ այն բոլորի համար է»,- ասել է նա։
Ըստ Սերժ Սարգսյանի՝ օրենքի առաջ բոլորի հավասարությունը և պատժի անխուսափելիությունը պետք է ապահովեն պետական կառույցները: «Մենք դա պետք է անենք: Այո, դժվար է լինելու, բայց ոչ մի լավ բան այս աշխարհում հեշտ չի լինում»,- ընդգծել է նա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment