Tert.am. 21-12-2010- Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը ներկա պահին բանակցում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների հետ՝ կանխելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդգրկումը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում։ Այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, ճեպասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը կտրականապես դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։
Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե «Արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ցեղասպանության բանաձևի ընդունումը կանխելու համար բանակցում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կամ այլ անդամների հետ», Քրոուլին հայտարարել է. «Չեմ կարող ասել՝ Հիլարի Քլինթոնը հարցի առնչությամբ բանակցում է, թե ոչ, սակայն մենք Ներկայացուցիչների պալատի անդամների հետ շփման մեջ ենք»։
Anadolu գործակալությունը, վկայակոչելով Պետքարտուղարության մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցչի, որի անունը չի նշվում, տեղեկացնում է, թե առայժմ հայտնի չէ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևն այսօր օրակարգ կբերվի, թե ոչ։
«Ցանկանում եմ նշել, որ ներկա պահին բանաձևի քվերակության հետ կապված մենք որևէ ինֆորմացիայի չենք տիրապետում։ Կոնգրեսի աշխատանքները դեռևս շարունակվում են, և, բնականաբար, Կոնգրեսն է որոշելու՝ ինչ անել։ Սակայն մենք բանաձևի ընդունմանը դեմ ենք»,– հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատրաստվում էր դեկտեմբերի 18–ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը մտցնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ։ Սակայն դա տեղի չունեցավ նշված օրը, իսկ Կոնգրեսի աշխատանքները երկարաձգվեցին, որից հետո հայտարարվեց, թե Հայոց ցեղասպանության բանաձևը, ամենայն հավանականությամբ, լիագումար նիստի օրակարգում կհայտնվի դեկտեմբերի 21-ին։
Հիշեցնենք նաև, որ երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը կանխելու համար նամակ էր գրել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային։
Այս մասին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայտարարել էր արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ ընդգծելով, թե Անկարան այլևս թույլ չի տալու, որ Ցեղասպանության բանաձևը «դեմոկլեսյան սրի» պես ճոճվի թուրք–ամերիկյան հարաբերությունների գլխին։

No comments:
Post a Comment