Thursday, December 30, 2010

Իսրայելի նախկին նախագահը մեղավոր ճանաչվեց բռնաբարության համար

Tert.am. 30-12-2010- Թել–Ավիվի շրջանային դատարանը Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավին մեղավոր է ճանաչել բռնաբարություններ և սեռական բնույթի այլ հանցագործություններ կատարելու համար։ Այս մասին փոխանցում են իսրայելական լրատվամիջոցները։
Դատական փակ լսումներից կես տարի հետո 3 դատավորներից բաղկացած կոլեգիան ապացուցված է համարել 1996–1999 թթ. զբոսաշրջության նախարար լինելու ժամանակ Կացավի կողմից իր ենթակային բռնաբարելու 2 դեպք։
Կացավը երկրի նախագահի պաշտոնից հեռացել է 2007–ի հունիսին՝ նախագահական 7–ամյա ժամկետը լրանալուց 2 շաբաթ առաջ։ Նա հեռացել է դատախազության հետ մինչդատական համաձայնության հասնելով, որը նրան պաշտպանում էր բռնաբարության մեղադրանքից և կալանքից՝ պակաս ծանր օրինախախտումներ կատարելու խոստովանության և հայցվորներին դրամական փոխհատուցում տալու դիմաց։
Մեկ տարի հետո նա խզեց գործարքը և հայտարարեց դատարանում իր անմեղությունն ապացուցելու մտադրության մասին։

No comments: