
Քանի որ փաստաթուղթը ինքնին կարևոր իրադարձություն է ու քաղաքական լուրջ շեշտադրումներ պարունակող, այն դարձյալ ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ
Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը`
Ողջունում է 2009թ. հոկտեմբերին Հայաստանի և Թուրքիայի կողմից դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կողմից փակած ընդհանուր սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ երկու արձանագրությունների ստորագրումը: Հաշվի է առնում արձանագրությունները վավերացնելու համար Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանների պատճառով վերը նշված արձանագրությունների վավերացման կասեցման վերաբերյալ Հայաստանի որոշումը:
Մտահոգություն է հայտնում գործընթացում պատեհ նառիթը կորցնելու կապակցությամբ և կոչ անում պահպանել երկկողմ հանձնառությունը և շարունակել երկխոսությունը:
Ընդգծում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններն առանձին գործընթացներ են, որոնք պետք է ընթանան յուրաքանչյուրն իր տրամաբանության համապատասխան:
Կոչ է անում Թուրքիային , որպես բարի կամքի դրսևորում և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանձնառության ապացույց, մինչ արձանագրությունների վավերացումը վերացնել Հայաստանի ցամաքային շրջափակումը:
Հորդորում է Թուրքիային, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերի համաձայն` առանց նախապայմանների անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, դիվանագիտական և բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և հնարավորինս շուտ բացել փակ սահմանը:
Վկայակոչում է Եվրոպական խորհրդարանի 1987թ. հունիսի 18-ի Հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ բանաձևը, որով ճանաչվել է Հայոց Ցեղասպանությունը»:
Ի դեպ, այս վերջին պարբերությունը հայկական պատվիրակության անդամ Վարդան Այվազյանն ամենից շատ կարևորեց, ընդգծելով, որ սա աննախադեպ երևույթ է, այն էլ այդ մակարդակի քաղաքական ամբիոնից հնչեցրած:
No comments:
Post a Comment