News.am. 8-12-2010- Ստամբուլի արդյունաբերական պալատի կողմից կազմակերպված 9-րդ արդյունաբերական կոնգրեսին մասնակցող Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆ. Ռիկարդո Հաուսմանը թուրքերի գործարար ջիղը գովերգելու համար հետաքրքիր համեմատություն է անցկացրել։Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ամերիկացի պրոֆեսորը իր խոսքում ընդծել է թուրքական արտադրանքի արտահանման ծավալների ազդու չափերը եւ թուրքերին նմանեցրել ամեն տեղ թռչկոտող կապիկների։ Պրոֆեսորը շուկան նմանեցրել է ծառերի, իսկ թուրքերին` կապիկների, որոնք կարողանում են նվաճել շուկաները՝ ծառից ծառ թռչկոտելով։
«Դուք նման եք ամեն տեղ թռչկոտող կապիկների։ Որի համար ես ձեզ շնորհավորում եմ»,-շեշտել է Հաուսմանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment