Friday, December 10, 2010

ՀՐԵԱ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԻ ԿՈՉԸՙ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ», 10-12-2010- Մ. Նահանգներում եւ Իսրայելում ապրող հրեա պրոֆեսորների մի խումբ Իսրայելի կառավարությանն է դիմել Առաջին աշխարհամարտի օրերին հայերին պատուհասած ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու խնդրանքով, տեղեկացնում է «Արմինյըն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 20-ի համարըՙ օգտվելով israelnationalnews.com կայքից:
Ըստ «Ֆիրատ նյուզ» գործակալությանՙ Վաշինգտոնի «Ջորջթաուն» եւ Ռամաթ Գանի «Բար Իլան» համալսարաններից չորս պրոֆեսորներ այդ մասին նամակ են հղել երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուին: Նամակ-խնդրանքում նաեւ կոչ է արվում նպաստելու Թուրքիայում ապրող միլիոնավոր քրդերին ինքնավարություն շնորհելու գործընթացին:
«Արդեն 26 երկրներ եւ ամերիկյան 44 նահանգներ ճանաչել են հայերի դեմ գործված ցեղասպանությունը, բայց Հոլոքոսթը ապրած Իսրայելը դեռեւս դրանց շարքում չէ», նշված է նամակում:

No comments: