Tert.am. 10-12-2010- Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված հայտնի միջադեպի, ինչպես նաև դրան հաջորդած հրաժարականի առնչությամբ Теrt.am–ը մեկնաբանություններ է խնդրել քաղաքական գործիչներից։«Հասկանալի է, որ նման պահվածքն անընդունելի է, բայց Գագիկ Բեգլարյանն առաջին անգամ չի, որ մարդ է ծեծում, և նա միակը չի, ով մարդ է ծեծում։ Դա Հայաստանում ընդունված մեթոդ է»,– ասաց ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը։ Ըստ նրա՝ եթե Սերժ Սարգսյանը օբյեկտիվորեն է մոտեցել հարցին, ապա նա օբյեկտիվորեն պետք է աշխատանքից ազատի նաև մյուս պաշտոնյաներին։
«Եթե մենք չալարենք և հիմա Ձեզ հետ գնանք թանկարժեք ռեստորաններով, կտեսնենք, թե որքան շատ են նման պաշտոնյաները (նկատի ունի ծեծի մեթոդն օգտագործողներին–Теrt.am): Եթե նախագահն այդքան օբյեկտիվ լինի, Հայաստանում ոչ մի պաշտոնյա չի մնա»,– ասաց Հայոցյանը։
«Անկեղծ ասած՝ վերջին իրադարձությունները վկայում են իշխանության ներսում տեղի ունեցող քայքայման գործընթացների արագացումը և պտուղներն են այն կառավարման համակարգի գործունեության, որը կա Հայաստանում»,– կարծիք հայտնեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Ըստ նրա՝ հայկական իրականությանը բնորոշ է, որ պաշտոնական դաշտում հարաբերությունները կառուցվում և հաստատվում են անձնական մոտեցումներով, ինչի արդյունքում խնդիրներն էլ լուծվում են անձնական մեթոդներով և մոտեցումներով։
«Այն, ինչ կապված է պետության, պետական մարդու բարոյական պահվածքի և նկարագրի հետ, պետք է լինի անխոցելի, և ցանկացած պաշտոնյա մարդ, այդ թվում՝ ես, պետք է իրեն պահի հավուր պատշաճի»,– ասաց ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Դավթյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը, բայց եղածն ընդունում է ի գիտություն։
«Տեղի ունեցածի առնչությամբ եղել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակի մեկնաբանությունը, կա քաղաքապետի հրաժարականի փաստը, և դա ԲՀԿ–ն ընդունում է ի գիտություն»,– ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment