Aysor.am.10-12-2010- Իրանի մամուլը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի կողմից Իսրայելին հրշիջման աշխատանքներում օգնություն տրամադրելու փաստը:Իրանի պարբերականները ափսոսանք են հայտնում, որ Անկարան զիջել է իր հակասիոնիստական դիրքերը և օգնել Իսրայելին` Խայֆա ուղարկելով մի քանի հրշեջ-ինքնաթիռ:
«Պարզվեց, որ Էրդողանի քննադատությունը սիոնիստների հասցեին պայմանավորված է նրա մասնավոր դիրքորոշմամբ և կապ չունի պետական գործերի հետ: Սիոնիստներին օգնության տրամադրման փաստը վկայում է, որ Թուրքիան պատրաստ է կատարել ԱՄՆ-ի բոլոր քամահրանքները», - ըստ իսրայելական աղբյուրների, գրում է «Ջումահուրի իսլամի» պարբերականը:
«Թուրքիայի թուլությունը նրանում է, որ նա շարունակում է ռազմավարական, քաղաքական և տնտեսական հարաբերություններ պահպանել սիոնիստական ռեժիմի հետ` չնայած Գազայում օկուպանտների կողմից իրականացված ռազմական հանցագործություններին: Թուրքական քաղաքականությունում իսլամական տենդենցների ուժեղացումն այդ ոլորտում էական փոփոխությունների չհանգեցրեց», - եզրափակում է պարբերականը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment