News.am. 14-12-2010- Թուրքիայում այս տարվա ամռանը՝ հուլիսի 17-ին անհետացած ծնունդով չարենցավանցի 29-ամյա Աննա Դավթյանի դին անցյալ շաբաթ տեղափոխվել է Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նշենք, որ երիտասարդ կնոջ դիակը նրա կորելուց հետո հայտնաբերվել էր Թուրքիայի Տրապիզոն քաղաքում՝ անճանաչելիորեն խեղված վիճակում: Դիակը ենթարկվել էր ԴՆԹ անալիզի, որով հաստատվել էր, որ այն իրոք Աննա Դավթյանինն է:Թե ինչի հետեւանքով է վրա հասել երիտասարդ կնոջ մահը, ով, ի դեպ, 6 ամսական հղիության մեջ է եղել, հայտնի չէ: NEWS.am-ը փորձեց կապ հաստատել Աննայի հարազատների հետ, սակայն ապարդյուն: Նրանց հարեւանները պատմում են, որ Աննայի անհետանալուց հետո նրա ընտանիքի անդամենը խուսափում են օտար մարդկանց հետ շփումներից եւ գրեթե կտրված են արտաքին աշխարհից:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment