Wednesday, December 15, 2010

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԵՎ ՊԶՈՅԻ ԳՈՐԾԸ

«Լրագիր» 15-12-2010- ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 3-ին մեկնել էր ԱՄՆ՝ մասնակցելու դեկտեմբերի 6-8-ը Վաշինգտոնում տեղի ունեցած «Միացյալ ուժերով կոռոպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը գլոբալ դաշինքի միջոցով» խորագրով խորհրդաժողովին: Հայկական ժամանակ օրաթերթը Աղվան Հավսեփյանի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանին հարցրել է, թե արդյոք ԱՄՆ կատարած այցի ընթացքում Աղվան Հովսեփյանը հանդիպել է այդ երկրի իրավապահների հետ եւ այդ տարվա հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբավորման գործի հետ կապված հարցեր քննարկե՞լ է:
Տռուզյանը պատասխանել է. «Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ արդարադատնության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելով համագործակցությանը վերաբերող հարցեր»:

«Այլ կերպ ասած, կարելի է արձանագրել, որ ամերիկացիներն, այնուամենայնիվ, Աղվան Հովսեփյանի հետ քննարկել են հայկական հանցավոր խմբավորման գործը: Իսկ թե ամերիկացիներին կոնկրետ ինչ է հետաքրքրում՝ վաղուց է հայտնի: Հանցավոր խմբավորումը ԱՄՆ-ում գողացած գումարի մի զգալի մասը՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ, տեղափոխել է Հայաստան: Ուստի ամերիկացիներին հետաքրքրում է, թե ինչպես է դա հնարավոր դարձել, եւ ինչ է եղել իրենց երկրից գողացված գումարը»,- գրում է Հայկական ժամանակը:

No comments: