Monday, December 20, 2010

Թուրքիան դժգոհ է Իսրայելի եւ Կիպրոսի համագործակցությամբ նավթի եւ գազի որոնման եւ մշակման հարցում

News.am. 20-12-2010- Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւիին հրավիրել են թուրքական ԱԳՆ` բողոքի նոտա հղելու Իսրայելի եւ Կիպրոսի միջեւ կնքված պայմանագրի կապակցությամբ:
Իսրայելի ենթակառուցվածքների նախարար Ուզի Լանդաուի եւ Կիպրոսի ԱԳՆ ղեկավարի միջեւ կնքված պայմանագրով նախատեսվում է համագործակցել սահմանային ջրերում նավթի եւ գազի որոնումների եւ մշակման գործում, գրում է Zman-ը:
Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է Լեւիին, թե նման գործողությունները վտանգ են ստեղծում Միջերկրական ծովի կայունության եւ խաղաղության համար:

No comments: