Wednesday, December 15, 2010

Ազերի պատգամավորը դեմ է, որ Իգդիրի համալսարանում Հայոց լեզվի բաժին բացվի

Panorama.am. 15-12-2010- «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Գյուլեր Ահմեդովը քննադատել է Իգդիրի համալսարանում Հայոց լեզվի և գրականության բաժին բացելու և Հայաստանից մասնագետներ հրավիրելու գաղափարը:
«Շարունակ անհիմն պնդումներ օրակարգ բերող հայերի միջից հրավիրված դասախոսները թուրք երիտասարդներին թշնամությունից բացի ուրիշ բան չեն կարող տալ»,-ըստ թուրքական «Son dakika» (Սոն դաքիքա) լրատվական կայքի` ասել է ազերի պատգամավորը թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Իգդիրի համալսարանի բանասիրական ֆակուլտետում նախատեսվում է հաջորդ տարի բացել Հայոց լեզվի և գրականության բաժին: Այդ մասին հայտարարել էր համալսարանի ռեկտոր Իբրահիմ Հաքքը Յըլմազը:

No comments: