
Պատասխանելով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցին՝ Բաղըշը հայտարարել է, որ քանի դեռ առաջընթաց չի ապահովվել ղարաբաղյան հիմնախնդրում, Արձանագրությունները թուրքական խորհրդարանում վավերացնելը հանարվոր չէ։
Խոսելով Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ թուրքական պետության և թուրքերի վերաբերմունքի մասին՝ թուրք պետնախարարն ասել է.
«Հայաստանում առկա տնտեսական խնդիրների պատճառով հայաստանցիները գաղթում են, բնակչությունը նվազում է։ Մոտ 70 հազար հայաստանցիներ Թուրքիա են ժամանել։ Նրանք աշխատում են ապօրինաբար, իսկ մենք այդ ամենի վրա աչք ենք փակում։ Այդ հայաստանցիների մեծ մասը Թուրքիայում աշխատում է որպես դայակ։ Այսինքն՝ մեր ունեցած ամենաարժեքավորը՝ մեր երեխաներին, վստահում ենք հայ դայակներին։ Եթե մեր սրտում ատելություն լիներ, մի՞թե մենք կարող էինք նման բան անել»։
No comments:
Post a Comment