
«Անգամ այնպիսի հանդիպումներ, ինչպիսիք Աստանայինն էր, չեն կարող փոխարինել այն քրտնաջան աշխատանքը, որը կատարվում է բանակցող միջնորդների կողմից: Այնտեղ մասնակցում են բոլոր կողմերը, որոնք տեղյակ են բոլոր մանրամասներից: Լինի Կիպրոսի, Լեռնային Ղարաբաղի, Կոսովոյի կամ Մերձդնեստրի խնդիրները, միջնորդներն ավելի տեղյակ են բոլոր մանրամասներից: Գագաթնաժողովներում հնարավոր է ամրապնդել ձեռք բերված պայմանավորվածությունները, կոնսոլիդացնել կողմերին: Այստեղ գործում ենք «չվնասել» սկզբունքով: Այդպիսի իրատեսական մոտեցումն էր, որ հնարավորություն տվեց Աստանայում Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների, ինչպես նաև միջնորդ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ընդհանուր հայտարարություն ընդունել»,-նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նաև կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն թերանում է շատ հարցերում, ուստի Ռուսաստանն ամեն ինչ անելու է, «կազմակերպության բարեփոխումներ իրականացնելու համար»:
ՌԴ ԱԳ նախարարը նաև կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն թերանում է շատ հարցերում, ուստի Ռուսաստանն ամեն ինչ անելու է, «կազմակերպության բարեփոխումներ իրականացնելու համար»:
No comments:
Post a Comment