Wednesday, December 8, 2010

Պակիստանցիները հավակնում են ազերիներին դուրս հանել «երկու պետություն՝ մեկ ազգ» սկզբունքից

HayNews.am. 8-12-2010- Պակիստանն այսուհետ կպայքարի Ադրբեջանի հետ «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսում տեղ գտնելու համար:
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռիզա Գիլանին թուրքական խորհրդարանում նշել է, որ «Թուրքերի ցավը պակիստանցիների ցավն է, թուրքերի ուրախությունը՝ պակիստանցիների ուրախությունը» և հավելել, որ իրենք «կարծես նման են երկու պետությունում ապրող մեկ ազգի»:
Սպասվում է, որ ազերիներն այսօր կտրուկ հակահարված կտան պակիստանցիներին՝ «մեկ ազգ՝ երկու պետություն» «գաղափարը» իրենց ձեռքից խլելու փորձերի համար: Հետաքրքիր է նաև այն, որ թուրքական մամուլում հանդիպում է նաև «մեկ պետություն՝ երկու ազգ» բնորոշումը, որով փաստորեն մերժվում է թուրքերի և ադրբեջանցիների «ազգակցությունը», իսկ Ադրբեջանը դառնում է Թուրքիայի մի մասը:
Հիշեցնենք, որ Պակիստանը միակ պետությունն է, որը չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը՝ ի նշան «Ադրբեջանի հետ համերաշխության»: Նշենք նաև, որ Պակիստանը (չհաշված Թուրքիան) միակ երկիրն է, որն Ադրբեջանից զենք է գնում:

No comments: