
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ էլ Բաղըշն ասել է, որ երկկողմ հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ քայլեր է կատարել: Հերթական անգամ ընդգծել է, որ քանի դեռ ղարաբաղյան խնդիրը շարունակում է մնալ չլուծված, անհնար է, որ թուրքական մեջլիսը վավերացնի Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները:
Թուրքիայի պետնախարարը միևնույն ժամանակ նշել է, որ իրենք հայերի հանդեպ լցված չեն ատելությամբ, այլապես իրենց երեխաներին չէին հանձնի հայուհի դայակների խնամքին ու դաստիարակությանը:
No comments:
Post a Comment