Wednesday, December 29, 2010

Թուրք դեսպանի երեք ցանկություններից մեկը Հայոց ցեղասպանության վերաբերյալ է

Tert.am-29-12-2010-Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանն Ամանորին ընդառաջ Twitter սոցիալական ցանցում տարածել է հաղորդագրություն, որում ներկայացրել է երեք ցանկություն 2011 թվականի համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet օրաթերթը։
Թուրք դեսպանի առաջին ցանկությունը կապված է Անկարայում Միացյալ Նահանգների նոր դեսպանի՝ Ֆրենկ Ռիկարդոնեի նշանակման հետ, որի թեկնածությունը 2010թ. այդպես էլ չհաստատվեց ԱՄՆ Սենատում։
Նամըք Թանի մյուս ցանկությունը կապված է թուրք–ամերիկյան առևտրային հարաբերությունների հետ։ Դեսպանը ցանկանում է, որպեսզի գալիք տարում Թուրքիայի և Միացյալ Նահագների միջև աճեն ապրանքաշրջանառության ծավալները։
Թուրք դիվանագետի 3-րդ ցանկությունն առնչվում է Հայոց ցեղասպանության հարցին։
«Գալիք տարում վիճահարույց պատմական թեմաների փոխարեն թող ավելի շատ ջանք ու եռանդ ծախսվի շոշափելի և կառուցողական թեմաների համար»,– ցանկանում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը։

No comments: