Wednesday, December 29, 2010

2011 թվականը հայ–թուրքական հարաբերությունների համար պասիվ տարի կլինի. թուրքագետ

Tert.am-29-12-2010- 2011 թվականը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով ավելի պասիվ տարի կլինի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը։
«Եկող տարին կլինի թուրքական ընտրություններից հույսերով լի, սակայն այն հայերին կրկին կհիասթափեցնի»,– ասաց թուրքագետը։ Շաքարյանը պարզաբանեց, որ հայերի հույսն առ այն, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունների արդյունքում կպահպանվեն այսօրվա իշխանությունները, որոնք ավելի ունակ են շարունակելու հայ–թուրքական արձանագրային գործընթացը, չի արդարանա։ Նա նաև ասաց, որ Թուրքիայի համար հայկական հարցն այնքան էլ էական չէ. «ապրիլի 24–ն անցնում է, ամեն ինչ մոռանում են»։
Ինչ վերաբերում է անցնող տարվան, Արտակ Շաքարյանը կարծիք հայտնեց, որ այս տարի հայ–թուրքական գործընթացի աշխուժությունը համեմատաբար անկում ապրեց, 2 երկրներում էլ նկատվեց ազգայնական տրամադրությունների աճ։

No comments: