Wednesday, December 8, 2010

Թուրքիա՞ն է ոգեշնչել Իրանին` կտրուկ հակահարված տալ Ռուսաստանին

News.am. 7-12-2010- Իրանը միջազգային միջնորդների «վեցնյակի» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա) հետ հանդիպման ժամանակ չի քննարկի ուրանի հարստացման գործընթացից իր հրաժարվելու հարցը: Նրանք հանդիպումը կայանալու է 2011-ի հունվարի վերջին` Ստամբուլում: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ես հայտարարում եմ բաց եւ ուղիղ, որ Ստամբուլում «վեցնյակի» հետ հաջորդ հանդիպմանը Իրանը չի քննարկելու ուրանի հարստացումից հրաժարվելու հարցը»,- ասել է Ջալիլին Ժնեւում երկօրյա բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Դեկտեմբերի 7-ին Ժնեւում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների հերթական փուլը, որին մասնակցել են «վեցնյակի» երկրների ԱԳ փոխնախարարները, ինչպես նաեւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչը Էեթրին Էշթոնը: Իրանը բանակցություններում ներկայացրել է հենց Ջալիլին, իսկ Ռուսաստանը` ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

No comments: