Հանդիպման ընթացքում Զոհրաբյանը, կարևորելով Էստոնիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև եվրաինտեգրման հարցերով կնքված համագործակցության համաձայնագիրը, նշել է, որ անհրաժեշտ է ավելի դինամիկ դարձնել նաև խորհրդարանների միջև համագործակցությունը՝ խորհրդարանական դիվանագիտության ճկուն լծակներն առավել արդյունավետ կիրառելու համար։
Հանձնաժողովի նախագահը կարևորել է այն հանգամանքը, որ Էստոնիան դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար արդեն հանել է վիզային ռեժիմը` հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ կմեկնարկեն ԵՄ-ի հետ ընդհանուր բանակցությունները՝ վիզային ռեժիմի դյուրացման շուրջ:
Անդրադառնալով «Արևելյան գործընկերությանն» ու կարևորելով գործընկերության ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ ձևաչափը` Նարիա Զոհրաբյանը նշել է, որ, ցավոք, խաղի կանոնները «Արևելյան գործընկերության» բոլոր երկրների համար հավասարազոր չեն գործում: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ պաշտոնական Ադրբեջանը հրաժարվում է գործընկերության ձևաչափում Հայաստանի հետ համագործակցությունից և ընդգծել Ալիևի՝ Հայաստանին տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս թողնելու վերաբերյալ օրերս արած հայտարարությունը։
Հանձնաժողովի նախագահը տարակուսանք է հայտնել, որ ԵՄ-ն շարունակում է որևէ կերպ չարձագանքել Ադրբեջանի ապակառուցողական քայլերին և գործելաոճին։ Զոհրաբյանը նշել է, որ ակնկալում է ԵՄ-ի արձագանքը նաև պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների և ռազմական բյուջեն մեծացնելու հետևողական քայլերի վերաբերյալ։
Կողմերը քննարկել են նաև ԼՂ հակամարտության հարցը, որի համատեքստում հանձնաժողովի նախագահը կարևորել է ԼՂ-ում ԵՄ-ի կողմից հումանիտար ծրագրերի իրականացումը, նշելով, որ չճանաչված լինելը Արցախի ժողովրդին չի զրկում մարդու հիմնարար իրավունքներից։ Զոհրաբյանը ընդգծել է, որ միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցների համաձայն՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը ավելի բարձր ցուցանիշներ ունի, քան տարածաշրջանի շատ երկրներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment