Այսօր առավոտյան Իրանի Չաբահար քաղաքում որոտացել է երկու պայթյուն։ Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նախնական տվյալների համաձայն՝ զոհվել է 38, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել Իմամ Հուսեյնի մզկիթի շրջակայքում, իսկ երկրորդը՝ մզկիթում։ Պայթյունների ժամանակ մզկիթում և դրա շրջակայքում եղել է հոծ բազմություն։
Իրանական IRNA գործակալությունը տեղի ունեցածը որակում է որպես ահաբեկչական գործողություն։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ պայթյունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, որոնց ճգրիտ թվի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մահապարտ ահաբեկչի կողմից Զահեդան քաղաքում իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր երկու տասնյակից ավելի մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցել էր 100-ը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment