Դեկտեմբերի 9–ին, 64 տարեկան հասակում մահացել է գերմանացի հայտնի աստվածաբան, եկեղեցագետ ու հայագետ դոկտոր, պրոֆեսոր Հերման Գոլցը: Այս մասին տեղեկանում ենք www.rheinmain.haypedia.org կայքից։Նա տասնամյակներ շարունակ իր նպաստն ու աջակցությունն է բերել Գերմանիայում հայ ժողովրդի մեծագույն դատի` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Պրոֆեսոր Գոլցը հանրությանը ծանոթ է հատկապես հայ ժողովրդի մեծագույն բարեկամներից մեկի` Հովհաննես Լեփսիուսի գործունեության լուսաբանմամբ, նրա արխիվների պահպանմամբ և հետազոտությամբ: Պրոֆեսոր Գոլցի ջանքերով Պոտսդամում վերանորոգվեց այն տունը, որտեղ իր կյանքի վերջին տարիներին ապրել է Լեփսիուսը, և այդ տանը բացվեց «Լեփսիուս» հետազոտական կենտրոնը: Մեծ է նրա դերը նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2005թ. գերմանական խորհրդարանի ընդունած բանաձևի մշակման ու ընդունման գործում:
Պրոֆեսոր Գոլցն իր անուրանալի վաստակն ունի գերմանացի ընթերցողներին ու մտավորականներին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու աստվածաբանության, հայոց հոգևոր մշակույթի գանձերի ծանոթացման գործում:
Հերման Գոլցն պարգևատրվել է Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Մեսրոպ» շքանշանով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment