News.am. 11-12-2010- Ամերիկայի եւ մասնավորապես Մինիապոլիս-Սբ.Պողոսի հայ համայնքը վրդովված է թուրքական մերժողականության վերջին հանդուգն գործողությունից։ NEWS.am-թղթակցի հետ հարցազրույցում այս մասին ասաց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի ԱՄՆ արեւելյան թեմի Մինիապոլիս-Սբ.Պողոսի հայ համայնքի հոգեւոր հովիվ տեր Հրաչ քահանա Սարգսյանը մեկնաբանելով, Ամերիկայի թուրքական դաշինք կազմակերպության Մինեսոտայի համալսարանի դատի տալու մասին հարցը։«Ոչ միայն համալսարանը, այլեւ կենտրոնը Միացյալ Նահանգներում հեղինակություն են վայելում գիտական շրջանակում, եւ որպես հեղինակավոր կառույց իր կարծիքն է արտահայտել Ամերիկայի թուրքական դաշինքի կազմակերպության կայքի վերաբերյալ՝ նշելով, որ այդտեղ Հայոց ցեղասպանություն մասին նշված տեղեկությունները ստահոդ են, եւ կասկածելի»,- նշեց քահանան՝ ավելացնելով, որ թուրքական կազմակերպությունը դա օգտագործել է, որպես դատական գործընթաց սկսելու հիմք, իբր համալսարանը հարցականի տակ է դնում կազմակերպության բարի համբավը, եւ այլակարծության իրավունքը։
Ըստ Մինիապոլիս-Սբ.Պողոսի հայ համայնքի հոգեւոր առաջնորդի՝ համայնքի ներկայացուցիչները ապշած են թուրքական մերժողական քաղաքականության հերթական լպիրշ դրսեւորումից:
«Այստեղ ապրող յուրաքանչյուր հայ ընտանիք գիտի իր ընտանիքի պատմությունը, եւ սերունդները հիշում են, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունը ցանկացել է իսպառ ոչնչացնել հայերին, եւ Ցեղասպանությունից փրկվածների սերունդները գիտակցում են, թե ինչու են ապրում իրենց պատմական հայրենիքից այդքան հեռու։ Բոլորի համար պարզ է, որ իրենց նախնիները թուրքական յաթաղանից փրկվելու համար են հասել մինչեւ հեռավոր Ամերիկա, եւ այժմ հենց թուրքական կազմակերպությունից նման ցինիկ ձեւակերպումով մերժման փորձը կրկնակի ցավ եւ վրդովմունք է առաջացնում յուրաքանչյուր հայի հոգում»,- նշեց քահանան։
Ըստ տեր Հրաչի՝ համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացնելու ընդդեմ թուրքական գործողության եւ ի պաշտպանություն Մինեսոտայի համալսարանի։
«Հայ համայնքը չի կարող անտարբեր մնալ այս հարցի նկատմամբ, քանի որ իրականում թուրքական քաղաքականության իրական թիրախը հայերն են եւ ցեղասպանության հարցը, ինչի պաշտպանությունը յուրաքանչյուր հայ զավակի համար նվիրական գործ է»,- ընդգծեց տեր Հրաչ քահանա Սարգսյանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment