Wednesday, December 15, 2010

Հայաստանը ՖԻՖԱ-ի աղյուսակում նահանջեց մեկ հորիզոնականով

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որում Հայաստանը գտնվում է 60-րդ տեղում։ Նախորդ աղյուսակի համեմատ Հայաստանի ազգային թիմը նահանջել է մեկ հորիզոնականով։
Ինչպես հայտնում է armsport.am-ը, նոյեմբերին ազգային հավաքականների մասնակցությամբ կայացել են մի շարք ընկերական և պաշտոնական հանդիպումներ, իսկ ահա Հայաստանը խաղ չի անցկացրել, ուստի էական փոփոխություն գրանցվել չէր կարող։
1. Իսպանիա - 1887 (միավոր)
2. Հոլանդիա - 1723
3. Գերմանիա - 1485
4. Բրազիլիա - 1446
5. Արգենտինա - 1338
6. Անգլիա - 1195
7. Ուրուգվայ - 1152
8. Պորտուգալիա - 1090
9. Եգիպտոս - 1078
10. Խորվաթիա - 1075
13. Ռուսաստան - 982
20. Սլովակիա - 854
34. Ուկրաինա - 702
36. Իռլանդիա - 681
38. Բելառուս - 660
55. Լիտվա - 532
60. ՀԱՅԱՍՏԱՆ - 515
66. Իրան
73. Վրաստան - 449
76. Մակեդոնիա - 441
78. Լատվիա - 440
82. Էստոնիա - 426
84. Մոլդովա - 411
98. Ադրբեջան - 343
109. Ուզբեկստան - 275
135. Թուրքմենստան - 173
138. Ղազախստան - 154
145. Տաջիկստան - 126
174. Ղրղզստան - 50
202. Անդորա - 2
Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները՝ 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:

No comments: