Saturday, December 4, 2010

Բրազիլիան ճանաչեց Պաղեստինյան պետությունը

Tert.am. 4-12-2010- Բրազիլիան ճանաչել է Պաղեստինյան պետությունը՝ 1967թ. հունիսի 4–ի՝ նախքան Վեցօրյա պատերազմի սահմաններով։ Այս մասին vesti.ru–ի փոխանցմամբ, պաշտոնապես հայտնել է Բրազիլիայի ԱԳՆ–ն։
«Ճանաչումը կատարվել է Աբբասի խնդրանքին ի պատասխան։ Բրազիլիայի դիրքորոշումը համապատասխանում է ՄԱԿ–ի որոշումներին»,– ասվում է Բրազիլիայի ԱԳՆ փաստաթղթում։
«Որոշումը չի նշանակում հրաժարվել այն համոզմունքից, որ հակամարտության կենտրոնական հարցերի շուրջ փոխադարձ զիջումների գնալու նպատակով բանակցությունները Իսրայելի և Պաղեստինի միջև անհրաժեշտ են»,– նշվում է փաստաթղթղում։
Հիշեցնենք, որ 1967 թ. Մերձավոր Արևելքում վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը նվաճեց մեծաթիվ տարածքներ, այդ թվում՝ Գազայի հովիտը, Հորդանան գետի Արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմը։

No comments: