
Լրագրողները հետաքրքրվել են` արդյո՞ք «Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը խոչընդոտ չէ Թուրքիայի համար Եվրամիության լիիրավ անդամության ճանապարհին», ինչին Էրդողանը պատասխանել է. «1915 թվականի «դեպքերը» պետք չէ քաղաքական շրջանակների քննարկելիք առարկա դարձնել, շահարկել տարբեր խորհրդարաններում, այդ թվում նաև Միացյալ Նահանգների օրենսդիր մարմիններում: Այս հարցը պահանջում է պատմաբանների և համապատասխան մասնագետների խորազնին քննարկում: Իսկ ինչ վերաբերում է դրա կապին Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցին, ապա ասեմ` ԵՄ-Թուրքիա բանակցությունների սեղանին նման կետ չկա»:
Նշենք, որ 1915-23 թթ Օսմանյան կայսրությունում երիտթուրքական պարագլուխների հրամանով սպանվել է 1,5 մլն անզեն հայ: Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունն ու նրա իշխանությունները ցայժմ ցանկացած կերպ ուրանում են և չեն ընդունում համայն մարդկության դեմ գործած իրենց ծանրագույն ոճիրը:
No comments:
Post a Comment