
Նախարարը նշել է, թե հաճախ բանակի հզորությունը որոշվում է ոչ թե կարիքների համար ծախսվող միջոցների քանակությամբ, այլ դրանք ծախսելու արդյունավետությամբ: «Իսկ այդ իմաստով մենք բավական գերազանցում ենք շատ երկրների»,- հավաստիացրել է Դավթյանը: Բացի այդ, ըստ նրա, բյուջետային ծախսերը լրացվելու են գործընկերների աջակցությամբ, նաեւ ռազմական տեխնիկայի արտոնյալ գնումներով:
Նախարարի խոսքերը, սակայն, չփարատեցին Դալլաքյանի կասկածները, ով հայտարարեց, թե այդուհանդերձ երկու երկրների ռազմական բյուջեների տարբերությունը մտավախություն է հարուցում:
No comments:
Post a Comment