News.am. 15-12-2010- Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ 2011-ի հունվարին առաջին անգամ տեղի կունենա նախարարների խորհրդի հանդիպումներ, որի ընթացքում կրկին կքննարկվի երկիր մուտք գործելու վիզաների փոխադարձաբար վերացումը։Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ Իրաքի, Սիրիայի, Հունաստանի եւ Ռուսաստանի հետ բարձրագույն ռազմավարական համագործակցության խորհրդի նիստեր անցկացրած Թուրքիան այս անգամ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի հետ։ Հանդիպմանը կմասնակցեն 9 նախարարներ, որի ընթացքում սպասվում է, որ մոտ 20 համաձայնագրեր կստորագրվեն։ Տեղեկություններ կան, որ համաձայնագրերից մեկը վերաբերվում է երկու երկրների միջեւ մուտքի վիզաների փոխադարձաբար վերացմանը։
Նախարարների խորհրդի նիստից հետո նախատեսվում է մարտ ամսին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ եւս մեկ հանդիպում անցկացնել։
Նշենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ մուտքի վիզաների վերացման հարցը անընդհատ առաջ է քաշվում Թուրքիայի կողմից, սակայն Ադրբեջանը միշտ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է ստորագրել այն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment