Թերթը գրում է, որ Հայաստանում բնակչության յուրաքանչյուր երրորդը աղքատ է, յուրաքանչյուր հինգերորդը` «շատ աղքատ»:Սկսած 1998թ.` անցած տարի առաջին անգամ մարդկանց կեսամակարդակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել: Ընդ որում, ավելացել է հատկապես «շատ» եւ «ծայրահեղ» աղքատ բնակչության թիվը: Ընդամենը մեկ տարվա ընթացքում աղքատ բնակչության թիվը Հայաստանում ավելացել է 214 հազարով (անցած տարի հասել էր 1,1 միլիոնի): Ընդ որում` կեսից ավելին դասվում են «շատ աղքատների» թվին: Միայն մեկ տարվա ընթացքում այս խմբում ընդգրկված քաղաքացիների թիվը ավելացել է 245 հազարով` հատելով 650 հազարի սահմանագիծը:
Եթե 2008թ. Հայաստանում աղքատ էր համարվում բնակչության 27,6 տոկոսը, ապա արդեն 2009-ին` 34 տոկոսը: «Շատ աղքատների» տեսակարար կշիռը ավելի քան 20 տոկոս էր, ընդամենը մեկ տարի առաջվա 12,6 տոկոսի դիմաց: Ծայրահեղ աղքատության մակարդակը 2008թ. 1,6-ի փոխարեն ճգնաժամային տարվա ընթացքում հասել է 3,6 տոկոսի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment