Thursday, December 30, 2010

Ադրբեջանցի փորձագետ. Ադրբեջանական բանակը խաղաղ պայմաններում ավելի շատ կորուստներ է տալիս, քան պատերազմական ժամանակաշրջանում

Panorama.am. 29-12-2010- Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանական բանակը խաղաղ պայմաններում ավելի շատ կորուստներ է տալիս, քան պատերազմական ժամանակաշրջանում: Այսպես, 2010 թ-ի ընթացքում Ադրբեջանի բանակում, պաշտոնական տվյալներով զոհվել է 82 զինծառայող, որոնցից միայն 18-ն են առաջնային գծում մահացածները: 12 զինծառայող ինքնասպան է եղել, 7-ը՝ մահացել են տարբեր հիվանդությունից: 23 զինվոր դարձել է ոչ կանոնադրական հարաբերությունների զոհ: Այս մասին տեղեկացնում է «Ազադլիգ» թերթը:
Ռազմական փորձագետ Ազադ Իսազադեի կարծիքով, հրապարակված վիճակագրական բոլոր տեղեկությունները պետք է հետազոտվեն և հասցվեն հասարակության ուշադրությանը, քանի որ բանակի հետ կապված կասկածելի լուրերը թաքցնելը լուրջ բամբասանքների տեղիք է տալիս:
«Բայց պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանի բանակը խաղաղ պայմաններում ավելի շատ կորուստներ է տալիս: Պետք էլ լրջորեն ուսումնասիրվեն և բացահայտվեն այդ միտման պատճառները: Հակառակ դեպքում, հասարակության մեջ բանակի հեղինակությունը ցածր է մնալու. խաղաղ պայմաններում կորուստներ տվող բանակի նկատմամբ վստահությունը չի կարող բարձր լինել»,- եզրահանգել է փորձագետը:

No comments: