HayNews.am. 24-12-2010- Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրամանով Չիլիում Հայաստանի պատվո հյուպատոս է նշանակվել Էդուարդո Ռոդրիգեզ Գոանչին: Այս մասին հայտնում է Ուրուգվայի հայկական «Արաքս» ռադիոն: Ինչպես նշվում է Արգենտինայում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, Ռոդրիգեզը փաստաբան է, արտաքին առևտրի մասնագետ և բազմաթիվ հրատակությունների հեղինակ: Ժամանակին եղել է Չիլիի դեսպանը Ճապոնիայում և Արգենտինայում և ստացել տարբեր շքանշաններ: Սակայն այս նշանակումը միանշանակ չի ընդունվել Չիլիում ապրող մեր հայրենակիցների կողմից: Ոմանք, ինչպես նշում է «Արաքսը», արդեն բողոքի ձայն են բարձրացնում:Չիլիահայ համայնքի արտաքին տնտեսական հարաբերությունների նախկին պատասխանատու, տնտեսագետ Արմեն Կույումջյանը «Արաքսի» հետ զրույցի ժամանակ ասել է, թե նոր հյուպատոսի միակ կապը համայնքի հետ այն է, որ գործարար Էդուարդո Էռնեկյանի ներկայացուցիչն է Չիլիում:
Նաև հայտնի է դարձել, որ նոր հյուպատոսը դեռ չի հանդիպել կամ կամ հաստատել համայնքի հետ, ինչը նաև լավ տպավորություն չի թողել չիլիահայերի մոտ: Կույումջյանը նաև տեղեկացրել է, որ նորանշանակ պատվո հյուպատոսն ունի աջակողմյան դիրքորոշում, Պինոչետի զինվորական բռնապետության օրոք դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել, և ազատվել է աշխատանքից, ինչն էլ հնարավորություն է տվել իբրև դեսպան աշխատել ժողովրդավարական վարչակազմերի օրոք:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment