News.am. 7-12-2010- Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանի նախագահի ելույթի ամենակարեւոր մեսիջն այն դրույթն էր, որ Երեւանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը Բաքվի ռազմական ագրեսիայի դեպքում: Խորհրդարանի ամբիոնից նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:Ընդ որում, նա ընդգծել է, թե հայկական կողմը պատերազմ չի ցանկանում: «Սակայն մեր խաղաղասիրությանը Ադրբեջանը պատասխանում է ռազմատենչ ագրեսիայով: Մեզ ոչինչ չի մնում, քան պատասխանել. մենք պատրաստ ենք պատերազմի»,- հայտարարել է Թորոսյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment