
«Մենք հանդես ենք գալիս բոլոր երկրների հետ խաղաղության օգտին: Մենք չենք ցանկանում վատ հարաբերություններ ունենալ մի երկրի հետ, որին առաջարկում ենք միջնորդական առաքելություն», - հայտարարել է Դավութօղլուն, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Սակայն Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով, հաշտության գնալու կամքի դրսեւորման հետ Իսրայելում խնդիր կա:
«Մենք ունենք կամք, բայց Իսրայելում շատ բարդ է դա ձեւավորվում: Հրշեջ ինքնաթիռներ ուղարկելու որոշումը մենք ընդունեցինք երկու րոպեում: Եթե Իսրայելում անհրաժեշտ լիներ Թուրքիա ինքնաթիռներ ուղարկելու որոշում ընդունել, ապա դրա համար Իսրայելի կոալիցիոն կառավարությունում վեճեր կծագեին, արտահոսք կլիներ մամուլում, եւ, ի վերջո, ոչինչ չէր ստացվի», - նշել է նախարարը:
No comments:
Post a Comment