Wednesday, December 8, 2010

Թուրք կուսակցապետը ծանոթացել է հայկական համայնքի հարուստ մշակույթին

HayNews.am. 8-12-2010- Թուրքական «Ժողովրդի ձայն» կուսակցություն առաջնորդ Նուման Քուրթուլուշը Պոլսում գտնվող Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց է այցելել, հայտնում է CIHAN-ը:
Քուրթուլուշին հայկական հիվանդանոց է հրավիրել հոգաբարձուների խորհրդի նախագահ տխրահռչակ Պետրոս Շիրինօղլուն:
Թուրք կուսակցապետը Սուրբ Փրկիչ կատարած այցից հետո իր տպավորություններով կիսվել է լրագրողների հետ: «Սա լավ հնարավորություն էր մոտիկից տեսնելու Թուրքիայի հայկական համայնքի ինչպես օսմանյան, այնպես էլ հանրապետական շրջանում թողած հարուստ մշակութային ժառանգությունը»,-նշել է Քուրթուլմուշը և հավելել. «Թուրքիան չպետք է դիտել որպես խճանկար, այն պետք է ընկալել որպես բուրաստան, ուր ծաղկում են տարբեր տեսակի ծաղիկներ և նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ բույրը»:
Վերջինս նաև կոչ է արել մուսուլմաններին «ճանաչել ոչ մուսուլման հայրենակիցների և ավելի լավ հասկանալ նրանց խնդիրները:
Նշենք, որ «Ժողովրդի ձայն» (Halkın Sesi Partisi) կուսակցությունը ստեղծվել է 2010 թ աշնանը, Նուման Քուրթուլմուշի կողմից, ով թողել էր իսլամամետ «Երջանկություն» (Saadet Partisi) կուսակցության նախագահի պաշտոնը և որոշել նոր կուսակցություն հիմնել: Ներկայումս «Երջանկություն» կուսակցության նախագահն է Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը:

No comments: