
Գեներալ Մանվել Գրիգորյանի որդու Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից մարդ ծեծելու մասին օրաթերթը նոր մանրամասներ է հաղորդում: «Մեզ հաջողվեց պարզել, որ ծեծի ենթարկվածը Երեւանի բնակիչ Արմեն Ալբերտի Հայրապետյանն է, ով ապրում է Դավիթ Անհաղթի 6-96 հասցեում: Հայրապետյանը տեղյակ չլինելով, որ Էջմիածնում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գործը գտնվում է անձամբ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հսկողության տակ, տարածք է վարձակալել եւ ցանկացել բացել ԱՊՊԱ կետ:
Երբ Արմենը փորձել է իր վարձակալած տարածքի վրա ամրացնել գովաղդային պաստառը, նրան է մոտեցել Կարեն Գրիգորյանը եւ պահանջել դադարեցնել այդ գործը: Արմեն Հայրապետյանը թերեւս չի իմացել, թե ում հետ գործ ունի, եւ հակադրվել է նրան, ինչն ունեցել է ծանր հետեւանքներ:
Ավելի լավ բախտի է արժանացել Էջմիածնի ավագանու անդամ, ՀՀԿ-ական Արման Մկրտչյանը: Վերջինս համարձակություն է ունեցել իր տարածքը վարձակալության տալ մեկ այլ ԱՊՊԱ գործակալի, ինչի համար հենց ավագանու նիստի ժամանակ արժանացել է քաղաքապետի զայրությին: Գեներալի որդին սպառնացել է հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր կհամարձակվեն փայ մտնել իր բիզնեսի մեջ: Ի դեպ, գեներալ Մանվել Գրիգորյանն այս օրերին գտնվում է Օդեսայում, որտեղ մեկ այլ էջմիածինցի գեներալի հետ համատեղ բիզնես է հիմնել` ցեմենտի գործարան»,-գրում է թերթը:
No comments:
Post a Comment