Sunday, December 26, 2010

Պետք է նախահարձակ լինել, ոչ թե ամեն անգամ պաշտպանվել ադրբեջանցիներից

Panorama.am. 25-12-2010- «Հայոց աշխարհի» հետ զրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասել է. «Տասնյակ տարիներ ադրբեջանցիները ասում են` արցախցիները աղվաններ են, մենք սկսում ենք փաստեր բերել, ապացուցել, թե չէ, մենք աղվան չենք, Արցախն էլ Աղվանք չէ և այլն: Այսինքն` մի վիճակ է ստեղծվել, որ նրանք շարունակ հարձակվողի, մենք` անընդհատ պաշտպանվողի դերում ենք: Իհարկե, ինձ համար ընդունելի չէ, որ սուտ, անհող տեղը հարձակվենք, բայց եթե հիմքերը կան, եթե այս ոլորտում հարձակվելն արդարացի է, քանզի դաշտն ամբողջովին մերն է, ինչո՞ւ չորդեգրենք այդ գործելաոճը: Մանավանդ դա և´ մեր մշակույթին է նպաստում, և´ քաղաքականությանը: Թող հիմա իրենք իրենց արմատները փորփրեն, զուգահեռներ բերեն, թող փորձեն ապացույցներ գտնել, եթե կարող են: Չեն կարող, գիտեն, որ չեն կարող, գիտեն, որ տակն են մնալու»:

No comments: