Sunday, December 26, 2010

Today’s Zaman. Նոր հավասարակշռություն, հին խնդիրներ

News.am. 25-12-2010- NEWS.am-ը աննշան կրճատումներով ներկայացնում է Բերիլ Դեդեօղլուի հոդվածը, որը հրապարակվել է թուրքական Today’s Zaman թերթում:
Չնայած աշխարհը փոխվում է եւ Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում արտաքին եւ ներքին քաղաքականության ոլորտներում, բայց որոշ հին ու խրոնիկ խնդիրներ մնում են չլուծված, առաջ բերելով հակակրանք: Նման խրոնիկ խնդիրներից են Կիպրոսի խնդիրն ու հայկական հարցը:
Թեեւ տպավորություն է ստեղծում, թե դրանք միջազգային խնդիրներ են, բայց դրանք նաեւ Թուրքիայի ներքին քաղաքական խնդիրներ են:
Այդ խնդիրների շուրջ բանավեճերն օգտագործվում են որպես լծակ, ազգայնական ու ավտորիտար մեխանիզմները կենդանի պահելու համար եւ այդկերպ, դրանք սկսել են կարեւոր դեր խաղալ Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում: Այդ երկու հարցերը նաեւ օգտագործվում են միջազգային խաղացողների կողմից Թուրքիայի արտաքին քաղաքականությունն արգելակելու համար: Մենք նշանակություն չենք տալիս, թե որքան հսկայական դեր ունեն այդ երկու հարցերը թուրքական քաղաքականության մեջ թե՜ ներսում, թե՜ դրսում:
Բացի այդ, Հայկական հարցը դարձել է կարեւոր գործոն թուրք-ամերիկյան հարաբերություններում: Այս տարօրինակ վիճակի հիմնական պատճառը Թուրքիայի սխալներն են, քանի որ այդ հարցը պետք է լիներ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների օրակարգում:
Գործերի իրական դրությունը բավականին տաղտկալի է, եւ թուրքական հասարակության համար արդեն միեւնույն է, որովհետեւ նա սովոր է հաղորդագրություններ ստանալ Վաշինգթոնից Կոնգրեսում հայկական բանաձեւերի ճակատագրի մասին:
Նույնիսկ կան մարդիկ, ովքեր բացահայտորեն ասում են, որ թեթեւ շունչ կքաշեն, եթե Կոնգրեսն ընդունի «Հայոց բանաձեւը» ոչ այն պատճառով, որ նրանք համամիտ են բովանդակության հետ, այլ որովհետեւ նրանք հոգնել են այդքան էներգիա ծախսել դրա վրա:
Այդպիսի բանաձեւն ուժգնորեն կվնասեր հայ-թուրքական հարաբերություններին, եւ նրանք, ովքեր ցանկանում են նոր հավասարակշռություն հաստատել Հյուսիսային Կովկասում, պետք է մտահոգվեն դրանով: Այդպիսով, եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները փչանան, ապա ինչպե՞ս կարելի է սպասել, որ Անկարան ԱՄՆ-ին կդարձնի այն «ռեժիմի» խոշոր գործընկեր, որն ուզում է Թուրքիան հաստատել Իրաքի, Սիրայի եւ ուրիշների հետ: Ի՞նչ կլինի, եթե նա օգնության կանչի Ռուսաստանին:
Ներկայիս աշխարհում յուրաքանչյուր խաղացողի համար կան բազմաթիվ տարբերակներ եւ շատ դժվար է դառնում հաշվել միայն եկամուտներն ու կորուստները: Նաեւ ավելի դժվար է դարձել հին հարցերը լուծել դասական տարբերակով, որպեսզի հնարավոր լինի ճնշում գործադրել ուրիշ խաղացողների վրա: Յուրաքանչյուր ընտրություն իր գինն ունի, սակայն ճշմարիտ է նաեւ այն, որ այսօրվա ընտրությունն առավելապես թելադրվում է ներքին հավասարակշռություններով, քան արտասահմանյան ճնշումներով:

No comments: