News.am. 9-12-2010- Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ` պարբերականին մեղադրելով քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սա Քոչարյան ընտանիքի փորձն է ֆինանսապես ծանր դրության մեջ դնել «Ժամանակ»-ին:Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանը թերթում տպագրված մի քանի նյութերի վերաբերյալ պահանջել է հերքում, որոնք, Բաբաջանյանի հավաստմամբ, տպագրվել են: Սական, ըստ խմբագրի, հերքման տեքստերի հետ դրված հիշեցումները, որոնցում կրկին վերաշարադրվել է հրապարակման բովանդակությունը, Քոչարյան ընտանիքը համարել է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս:
«Ես արդեն մի քանի փաստաբան եմ հրավիրել, ուզում ենք հասկանալ, թե ինչ հիմքով են իրենք համարում, որ իրենց համբավին վնաս է հասցվել: Դա գործով որեւէ կերպ չի երեւում: Մենք մեր առարկություններն արդեն սկսել ենք նախապատրաստել»,-նշեց «Ժամանակ»-ի խմբագիրը՝ հավելելով, որ այդ առարկությունները մինչեւ հունվարի 20-ը պետք է ներկայացվեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment