Friday, December 10, 2010

Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը մերժվեց

Diplomat.am . 9-12-2010- «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրինագծի քվեարկության ժամանակ Ազգային Ժողովում այսօր քվորում չապահովվեց, ուստի նախագիծը չընդունվեց: «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ներկայացնելով քաղաքական կոալիցիայի տեսակետը, նշեց, որ այն չի փոխվել, ուստի իրենք քվեարկությանը չեն մասնակցելու:
Նախագծի քվեարկությանը մասնակցեցին 13 պատգամավորներ, որոնք բոլորն էլ կողմ քվեարկեցին: Դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ չեղան: Այսպիսով, քվեարկությունը չկայացավ եւ ԼՂ-ն ճանաչելու որոշումը չընդունվեց:

No comments: