Tert.am. 17-12-2010- Թուրքիայի Մերսին քաղաքում քրդերեն երգ չկատարելու համար սպանվել է թուրք երգիչ Սարփ Օզթուրքը։
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել DT Jasmin բարում։ Հաճախորդներից Մեթին Բայդարը ցանկացել է Սարփ Օզթուրքի կատարմամբ լսել որևէ քրդերեն երգ։ Սակայն երգիչը մերժել է՝ պատասխանելով, որ քրդերեն ոչ մի երգ չգիտի։ Մեթին Բայդարը հեռացել է, սակայն մեկ ժամ հետո զինված մտել է բար, սպանել երգչին, վիրավորել կիթառահար Գյոքթայ Օքչուին և մատուցող Ռամազան Քոչուին ու դիմել փախուստի։
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։
Սպանվածը Մերսին քաղաքի ամենասիրված երգիչներից էր։
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։
Սպանվածը Մերսին քաղաքի ամենասիրված երգիչներից էր։


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment