HayNews.am. 10-12-2010- Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հրապարակել են Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի մամլո հաղորդագրությունը, որտեղ նա «վրդովմունք» է հայտնում Foglio իտալական թերթի հրապարակած տեղեկության համար:
Հիշեցնենք, որ իտալացիները գրել էին, որ Մեհրիբանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սիրուհին է, իսկ սիրահարները պարբերաբար հանդիպում են Բեռլինում, որտեղ արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ «բեղավոր Ալեքսանդրի և գեղեցկուհի Մեհրիբանի» սիրո պատմությունը:
Պարզվում է, որ բեղավոր Ալիևի կինը պատրաստվում է դատի տալ իտալական թերթին` պահանջելով հերքում տպագրել:
Հիշեցնենք, որ WikiLeaks կայքէջի սկանդալային բացահայտումների մեջ մի ստվար թղթապանակ կա Ալիևի տիկնոջ մասին:
«Ալիևան այնքան պլաստիկ վիրահատություններ է իրականացրել, որ դժվարությամբ է կառավարում դեմքը: Մեհրիբանը ցանկացել է իր ամուսին Իլհամից խլել նախագահի աթոռը: Ադրբեջանի ամենախոշոր հանցագործ կլանի ղեկավարը Մեհրիբան Ալիևան է»: Այսպիսի բացահայտումներ կարելի է գտնել WikIiLeaks-ի էջերում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment