News.am. 10-12-2010- Անձերի հարաբերություններում նստվածք կմնա, սակայն սկզբունքային ռազմավարական փոփոխություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններում չեն լինի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով WikiLeaks-ի այն հրապարակումը, որտեղ Ադրբեջանի նախագահն անհաճո արտահայտություններ է անում Թուրքիայի հասցեին:
«Մեծ քաղաքականությունում անձնական հարաբերությունները դեր չեն խաղում, իսկ պետության շահերը վեր են անձնական շահերից: Ադրբեջանն ու Թուրքիան չեն հերքի, չեն էլ հաստատի WikiLeaks-ի հրապարակումները, որոնց հեղինակները ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցներն են: Եթե խոսք կա հերքման մասին, ապա այն պետք է ԱՄՆ Պետդեպարտամենտն անի»,- նշեց քաղաքագետը` ավելացնելով, որ այդ փաստաթղթերում կարող են փաստերից բացի լինել դիվանագետների կարծիքները:
NEWS.am-ը տեղեկացրել է, որ թուրքական հասարակությունում մեծ իրարանցում է առաջացրել 2010թ. փետրվարի 25-ին կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Բերնսի զրույցի մասին գաղտնի փաստաթուղթը, որը հրապարակել էր Wikileaks-ը:
Ալիեւն այդ զրույցում նշել էր, որ Ռուսաստանին գազ առաքելու պայմանագիր է կնքել` Թուրքիայի էներգետիկ կենտրոն դառնալուն խանգարելու համար: Թուրքական մամուլը դա որակել էր որպես հարված թիկունքից:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment