Monday, December 20, 2010

Turkish Airlines-ը գովազդելու Կոբե Բրայանի օրինակին կհետեւի աշխարհի առաջին ռակետը

News.am. 19-12-2010- Աշխարհի առաջին ռակետ, դանիացի Կարոլինա Վոզնյացկին համաձայնագիր է կնքել թուրքական ավիաընկերության՝ Turkish Airlines-ի հետ:
Դեկտեմբերի 20-ին նա կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի ընկերության գովազդային հոլովակի նկարահանումներին եւ կհանդիպի տեղի լրագրողների հետ: Վոզնյացկին պետք է գովազդի ընկերության բիզնես կլասի ավիափոխադրումները, հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:
Ավելի վաղ, NEWS.am-ը հայտնում էր, որ Կալիֆորնիայի «Լեյքերս» բասկետբոլային ակումբի Կոբե Բրայանը նույնպես երկամյա պայմանագիր է կնքել Turkish Airlines-ի հետ: Նա երկու տարի լինելու է Turkish Airlines-ի եւ Թուրքիայի «գլոբալ դեսպանը»:
Այդ որոշումը լուրջ դժգոհություն էր առաջացրել ամերիկահայ երիտասարդության շրջանում, մասնավորապես հարավային Կալիֆորնիայում, որտեղ մեծ թիվ են կազմում հայերը: Հայերին դուր չի եկել, որ Բրայանը պայմանագիր է կնքել մի երկրի հետ, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը:

No comments: