Panorama.am. 14-12-2010- Ամերիկայի պաշտպանության նախարարությունն արգելել է ինֆորմացիայի պահպանման և տեղափոխման համար նախատեսված ցանկացած համակարգչային կրիչի օգտագործումը (USB-կրիչներ, CD-ներ, DVD-ներ և արտաքին կոշտ սկավառակներ):Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, զինվորական ստորաբաժանումներում համակարգիչները հիմնականում միացված չեն ինտերնետին, USB-կրիչները և DVD-ները դառնում են ինֆորմացիայի փոխանակման ու տարածման հիմնական միջոցը:
Պենտագոնի փոխանցմամբ, արգելքի խախտումը նախատեսում է պատիժ զինվորական կանոնադրության և ԱՄՆ օրենսդրության համաձայն։
Հետաքրքրական է նաև այն փաստը, որ ինֆորմացիայի արտահոսքի դեմ պայքարի մասին հրամանը լրատվամիջոցներին հասանելի է դարձել հենց հերթական արտահոսքի պատճառով։ Այս կերպ փաստաթուղթն առաջինը հասանելի է դարձել Wired պարբերականի լրագրողի համար։
Նշենք, որ կրիչների օգտագործումն արգելող հրաման Պենտագոնը կայացրել էր նաև 2008 թվականին: Այս տարի, սակայն անհրաժեշտություն առաջացավ հրամանի մասին կրկին հիշեցնել բոլոր զինվորականներին:
Բանն այն է, որ այս տարի հունիսին WikiLeaks կայքում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ նկարահանված էր 2007 թվականին Բաղդադում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի վրա հարձակումը։
Հարձակման զոհ էր դարձել 12 մարդ, սակայն պատահարը բոլորը համարում էին ոչ թե հարձակման հետևանք, այլ՝ դժբախտ պատահար:
ԱՄՆ բանակի հետախուզության վերլուծաբան Բրեդլի Մեննինգը բեռնել էր այս տեսանյութը CD-ի վրա ԱՄՆ զինված ուժերի SIPRNet համակարգչային գաղտնի ցանցից, ապա առանց արգելքի դուրս էր հանել՝ ներկայացնելով այն որպես Լեդի Գագայի սկավառակ և փոխանցել WikiLeaks կայքին:
Ի դեպ, 23-ամյա Բրեդլի Մենինգին, ով կազմակերպել է ավելի քան 250.000 գաղտնի փաստաթղթերի արտահոսքը, սպառնում է 52 տարվա ազատազրկում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment