Wednesday, December 8, 2010

Wikileaks. Ֆրանսիան ասել է ԱՄՆ-ին, թե Ղարաբաղի հարցով բանակցությունները փակուղի են մտել

News.am. 7-12-2010- Փարիզում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Էնդրյու Յանգից 2010թ. փետրվարի 22-ին ստացված հեռագրի համաձայն, որը հրապարակել է Wikileaks կայքը, Ֆրանսիան համարում է, որ ղարաբաղյան հարցով բանակցությունները փակուղի են մտել:
Փաստաթղթում ներկայացվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ռոլան Գալարագի եւ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուի ու պետքարտուղարի օգնական Սպենսեր Բոյերի հետ:
Գալարագը նկատել է, որ Ղարաբաղի հարցով բանակցություններն, ըստ ամենայնի, փակուղի են մտել, հավելելով, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջ չի ընթանում»: Նա նկատել է, որ «Ֆրանսիայի կառավարությունը հնարավորություն չունի ճնշում գործադրել հայերի վրա տվյալ պահին, քանի որ Ֆրանսիայի հայազգի քաղաքացիներն իրենցից մոտ 500 հազար ձայն են ներկայացնում, իսկ տարածաշրջանային ընտրությունները կայանալու են մարտին»: Մյուս գործոնները, որոնք ազդեցություն կարող են ունենալ Կովկասյան տարածաշրջանի վրա, ըստ նրա, անկայունությունն է Իրանում:

No comments: