Saturday, December 18, 2010

Wikileaks. Ալիեւը գազ է վաճառում Ռուսաստանին, որ ճնշում բանեցնի Թուրքիայի վրա

News.am. 18-12-2010- Wikileaks-ը հրապարակել է ամերիկյան դիվանագետների նամակագրության հերթական մասը, որը վերաբերում է Ադրբեջանին: ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Դոնալդ Լուի՝ 2008թ. գոստոսի 22-ով թվագրված հեռագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գնահատականներ են նրա վրացի գործընկերոջ՝ Միխայիլ Սահաշավիլիի վերաբերյալ:
Հեռագրում նշված է, որ BP-ի գործադիր տնօրեն Էնդրյու Ինգլիսի հետ հանդիպմանը Ալիեւն ասել է, թե Ադրբեջանը աննկատ քայլեր է կատարում՝ աջակցելու Վրաստանին, թեեւ հրապարակայնորեն չի աջակցում Վրաստանի նախագահին, գրում է Turan-ը:
Մասնավորապես, ադրբեջանական ոկղմը վերակառուցել է ռուսների ոչնչացրած երկաթուղային կամուրջները:
Ալիեւը հաստատել է, որ արտահանելու է նավթն ու գազը Արեւմուտք, թեեւ խոստովանել է, որ ագզի մի մասը կվաճառի Ռուսաստանին, իսկ նավթի մի մասը՝ Իրանին: Ալիեւն ասել է, գազը Ռուսաստանին վաճառելով նպատակ ունի ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի գազի տարանցման պայմանագիր կնքի, իսկ նավթի վաճառքըԻրանին՝ խողովակաշարի ընթացիկ սահմանափակումների արդյունք է:
Ինգլիսի բառերով, Ալիեւն ասել է, «Ես չեմ շտապել աջակցել Սահակաշվիլիին, քանի որ դա ոչինչ չէր տա: Ադրբեջանը աննկատ աջակցություն է ցուցաբերել Վրաստանին այդ երկրում իր մարդկանց միջոցով (էթնիկ ադրբեջանցիների)»:

No comments: