Saturday, December 18, 2010

Հայկական, հրեական, քրդական և ասորական լոբբիները կարող են միավորվել ընդդեմ Թուրքիայի

HayNews.am. 18-12-2010- «Հայկական, հրեական, քրդական և ասորական լոբբիները կարող են միավորվել ընդդեմ Թուրքիայի»-,նման կարծիք է հայտնում իր հոդվածում Hurriyet պարբերականի սյունակագիր Սեմիհ Յըլդըզը:
Վերջինս նշում է, որ այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ակտիվ աշխատանքներն ավելի շուտ են սկսվել:
«Այժմ հայկական, հրեական, քրդական և ասորական լոբբիները միասին աշխատելու նոր հնարավորություն ունեն»,-նշում է թուրք վերլուծաբանը և մանրամասնում.
«Թուրք-իսրայելական լարված հարաբերությունները, Էրդողանի վարչակարգի որդեգրած դիրքորոշումն Իրանի և Սիրիայի հարցում ստիպում է ենթադրել, որ Իսրայելին հարող հանրապետականները չեն օգնի Թուրքիային ԱՄՆ Կոնգրեսում»:
«Թուրքիան այլևս Միացյալ Նահանգների վստահելի դաշնակից չէ: Եվ պատահական չէ, որ իսրայելական լոբբին մարտական է տրամադրված «ազատության նավատորմի հարցում», իսկ Թուրքիայի անվերջ պահանջներն իսրայելական կողմից՝ ներողություն խնդրելու ակտիվիստների սպանության համար, միայն ավելի են սրում թուրք-իսրայելական ճգնաժամը»:
«Միևնույն ժամանակ զգալի ակտիվացել է հայկական լոբբին, որը ցանկանում է այս անգամ հասնել Հայոց ցեղասպանության ընդունմանը Կոնգրեսում: Նրանք զգալի առավելություն ունեն, սակայն պետք է հաշվի առնել ֆորս-մաժորային իրավիճակները: Հայերին այս անգամ ևս հիասթափություն է սպասվում»,-նշում է Սեմիհ Յըլդըզը:

No comments: