Monday, January 3, 2011

Իրանի նախագահի հին Պեժոն գնահատել են 1 միլիոն դոլար

News.am. 2-1-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինժադին պատկանող 1986թ. արտադրության Peugeot 504 ավտոմեքենան գնահատել են 1 միլիոն դոլար:
Բարեգործական աճուրդի դրված ավտոմեքենայի համար նման գին է առաջարկել ոմն գնորդ արաբական մի երկրից, հայտարարել է բնակչության օգնության հարցերով զբաղվող իրանական կազմակերպության ղեկավար Ահմադ Էսֆանդիարին: Սակայն աճուրդը դեռ շարունակվում է, գրում է Lenta.ru-ն:
Ավտոմեքենան ծախելու որոշումն Իրանի նախագահն ընդունել էր 2010թ. նոյեմբերին: Աճուրդին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

No comments: