HayNews.am. 10-1-2011- Ռուսական Pravda հեղինակավոր պարբերականի անգլալեզու բաժնում լույս է տեսել Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ հոդված:
«Թուրքիան ցանկանում է մտնել Եվրամիություն` որպես ուժեղ, դինամիկ, ժողովրդավար երկիր: Յուրաքանչյուր երկիր, իհարկե, իրավունք ունի նման հավակնություններ ունենալ, սակայն դրանք արդարացված կլինեն միայն այն ժամանակ, երբ Թուրքիան առերեսվի և հաշտվի սեփական պատմության հետ»,-նշում է հոդվածագիրն ու հավելում. «Հայոց ցեղասպանությունը, որը իրագործվել է Օսմանյան Թուրքիայի կողմից, մարդկության դեմ կատարված մեծագույն չարիքներից է: Բոլորն իբրև Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր են նշում ապրիլի 24-ը, սակայն այն, ըստ էության, սկսել է 14-15-րդ դարերից: Ազգությամբ հայերն արժանանում էին դաժան վերաբերմունքի, նրանց ծեծում և սպանում էին առանց որևիցե հիմնավորման, անվանում «գյավուրներ»:
Այնուհետև Pravda-ի հոդվածագիրը մեջբերում է ժամանակակիցների հիշողությունները 20-րդ դարակսզբի դաժանագույն իրադարձությունների մասին, նկարագրում, թե ինչպես էին թուրք զինվորները կոտորում հայ կանանց և մանուկներին:
«Եթե սա բնաջնջման քաղաքականություն չէր, ապա ի՞նչ էր»,-հարց է բարձրացնում նա և հավելում. «Այստեղ խնդիրն առնչվում է հայրենազրկմանն ու կորսված իրավունքներին, որտեղ պետք է գործի միջազգային օրենքները»:

No comments:
Post a Comment