News.am. 14-1-2011- 1988-1992 թթ. ընթացքում Ադրբեջանից Հայաստան են արտաքսվել 360 հազար հայեր, որոնց 60 տոկոսը բնակվել է Բաքվում: Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ազգային միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:Նրա խոսքով, Բաքվում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում հայերը թողել են մի քանի միլիարդ դոլար գնահատվող իրենց ունեցվածքը: 1994 թվականից սկսած 4485 քոթեջներ եւ բնակարաններ տրվել են Ադրբեջանից եկած փախստականներին որպես սեփականություն: 2004-ից սկսած 1065 կարիքավորներից 721-ը ձեռք է բերել տներ եւ բնակարաններ: Մինչ օրս 1169 ընտանիքներ, որոնք մնում են հանրակացարաններում, սպասում են իրենց բնակարանների խնդրի լուծմանը, որի համար անհրաժեշտ է 45 մլն դոլար:
Եգանյանը հաղորդել է, որ այս տարվա մայիսի 17-ին կկայանա միջազգային դոնոր կազմակերպությունների համաժողով, որի ընթացքում էլ կքննարկվի առանց տանիքի մնացած 1169 ընտանիքների հարցը:
Ինչ վերաբերում է 510 հազար ադրբեջանցիներին, ովքեր լքել են Հայաստանն ու Ղարաբաղը, ապա Եգանյանի խոսքով, 14,5 հազար ադրբեջանական ընտանիքների Հայաստանի իշխանությունները 1989 թվականին նրանց տների եւ ունեցվածքի համար 110 մլն դոլար փոխհատուցում են վճարել: Այսինքն Հայաստանից տեղահանված 101 հազար ադրբեջանական ընտանիքներից խնդիր կարող էին ունենալ միայն 86,5 հազարը: Սակայն ակնհայտ է, որ հայկական ընտանքիների կողմից թողնված 92 հազար բնակարանները եւ տները բավական էին բոլոր տարհանված ադրբեջանցիների տանիքի խնդիրը լուծելու համար;

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment